Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը պատրաստ են կոշտ պատասխան տալ Իրանի թշնամիներին, եթե նրանք սխալվեն, ասել է ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը, Իրանի մյուս զինված ուժերի հետ միասին աչալուրջ և զգոն են։ Եթե այս հողի թշնամիների կողմից որևէ սխալ թույլ տրվի, նրանք կոշտ պատասխան ստանան»,- ասել է Հաջիզադեն։