Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX-ն իրականացրել է Starship տիեզերանավի հինգերորդ փորձնական արձակումը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս թռիչքների համար։
Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) ներկայացուցիչը Ռիա Նովոստիին ասել է, որ գործակալությունը թույլ է տվել SpaceX-ին իրականացնել Starship տիեզերանավի հինգերորդ փորձարկումը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս թռիչքների համար:
Արձակումն իրականացվել է Երևանի ժամանակով 16։25-ի սահմաններում։