Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, այժմ ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Известия-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ազգային հավաքականի մասին։
-Հայաստանը վերջին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ուներ մեծ հնարավորություններ առաջին անգամ իր պատմության մեջ մասնակցելու խոշոր մրցաշարի: Ի՞նչի շնորհիվ տեղի ունեցավ այս առաջընթացը, և արդյո՞ք կան շանսեր պայքարել 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
-Հիմա ընթացքի մեջ է Ազգերի լիգան։ Դեռ շանսեր կան, և մենք կշարունակենք աշխատել ու փորձել բարձրանալ առաջին հորիզոնական: Ինչ վերաբերում է առաջընթացին, ապա այն հիմնականում կապված է մեր թիմի առաջատարների հետ, ովքեր լավ են խաղում իրենց ակումբներում և նույն մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում հավաքականում:
Մեր գրեթե կես կազմի մասին շատ բան կարելի է ասել․ թե՛ Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարից», թե՛ Էդուարդ Սպերցյանը նույն թիմից, թե՛ Տիկնիզյանը, թե՛ Լուկաս Սելարայանը մեծ օգուտ են տալիս մեզ։ Վերջինս մեզ է միանում արդեն Սաուդյան Արաբիայից, այլ ոչ թե Ամերիկայից, ինչը նույնպես ավելի լավ է թիմի համար, քանի որ պակաս թռիչքների պատճառով նա ներկայում ավելի լավ է ցույց տալիս իր կարողությունները:
-Հայաստանում ժողովուրդն ավելի պահանջկո՞տ է դարձել հավաքականի նկատմամբ, երբ հարևան վրացիներն առաջին անգամ հայտնվեցին Եվրոպայի առաջնությունում և այնտեղ դուրս եկան խմբից:
-Անշուշտ, դա բոլորիս զգաստացրեց (ժպտում է): Այժմ բոլորը ցանկանում են, որ մենք կրկնենք այդ նվաճումը կամ գոնե պայքարենք դրա համար։