Հոկտեմբերի 12-ին, ժամը 17:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: