Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում երեկ մի շարք հանդիպումներ են կայացել:
A լիգայի շրջանակում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվել է Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի կողմից և 2:1 հաշվով հաղթանակ տարել: Առաջին կեսում գերմանացիների կազմում Դենիզ Ունդավի դուբլին բոսնիացիները պատասխանել են 70-րդ րոպեին Էդին Ջեկոյի խփած գնդակով:
Նիդեռլանդների հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Հունգարիայի հետ և կամաին ոչ ոքի խաղացել՝ 1:1: 32-րդ րոպեին հաշիվը բացել է Ռոլանդ Շալային, իսկ 83-րդ րոպեին հոլանդացիների կազմում պատասխան գնդակը խփել է Դենզել Դյումֆրիսը: Ընդ որում, 79-րդ րոպեից հյուրերը խաղացել են 10 հոգով, երբ Վիրջիլ վան Դեյկը հեռացվել է խաղադաշտից:
B լիգայում Ուկրաինան Լեհաստանում ընդունել է Վրաստանին և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման միակ գնդակը խաղի 35-րդ րոպեին հեղինակել է Միխայիլ Մուդրիկը:
Չեխիան սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Ալբանիային, Իսլանդիան ոչ ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Ուելսի հետ, իսկ Թուրքիան նվազագույն հաշվով հաղթել է Չեռնոգորիային:
C լիգայում էլ Սլովակիան սեփական հարկի տակ ընդունել է Շվեդիային և ոչ ոքի խաղացել՝ 2:2