Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև այգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը, վերականգնեցինք Հայ բարերաների կերպարը խորհրդանշող քանդակը և Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի և Հովհաննես Լազարյանի հուշակոթողները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հուշակոթողի հեղինակ, անվանի ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանի ընտանիքի անդամներին՝ տիկին Հասմիկին և Գոռին, նշված աշխատանքերն իրականացնելու ընթացքում իրենց աջակցության համար»,-գրել է Ավինյանը: