Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Գոլերի հեղինակ դարձան Աթանասովը, Քամիլին և Էլմասը։
Այս խաղից հետո հյուսիսմակեդոնացիները 7 միավորով գլխավորեցին 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Այս խմբում են ընդգրկված նաև Հայաստանի և Ֆարերյան կղզիների հավաքականները։