Կառավարության որոշմամբ 1 մլրդ 391 մլն դրամ հատկացվեց մարզպետների աշխատակազմներին՝ թվով 20 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստում նշեց, որ այդ ծրագրերը 18 համայնքում են կատարվում:
«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝
Արագածոտնի մարզին՝ 2 ծրագրի համար 278 մլն դրամ,
Արարատի մարզին՝ 3 ծրագրի համար 102 մլն դրամ,
Արմավիրի մարզին՝ 4 ծրագրի համար 249 մլն դրամ,
Գեղարքունիքի մարզին՝ 3 ծրագրի համար 180 մլն դրամ,
Կոտայքի մարզին՝ 2 ծրագրի համար 348 մլն դրամ,
Շիրակի մարզին՝ 1 ծրագրի համար 47 մլն դրամ,
Սյունիքի մարզին՝ 1 ծրագրի համար 79 մլն դրամ,
Վայոց Ձորի մարզին՝ 3 ծրագրի համար 35 մլն դրամ,
Տավուշի մարզին՝ 1 ծրագրի համար 71 մլն դրամ:
Այս հատկացումները եթե իրականացնենք, արդեն բյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ կլինի կառավարության հատկացրած մասնաբաժինը»,- տեղեկացրեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով թվեարկեց, որ մարզում ինչ է կառուցվելու, ինչն է ավարտվել: