Ֆրանսիան և Կատարը միավորում են ուժերը՝ լուծելու Լիբանանի մարդասիրական կարիքները: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
«Այսօր ավելի քան 27 տոննա մարդասիրական օգնություն է տեղափոխվել Բեյրութ՝ Ֆրանսիայի ԶՈՒ և Կատարի ՊՆ ինքնաթիռներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան հիշեցնում է խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը և վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանում էսկալացիան դադարեցնելու հարցում»,- նշված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: