ԱՊՀ տարածքում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի մասնաբաժինը գերազանցում է 85 տոկոսը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: Նրա խոսքով`այդ ցուցանիշը շարունակում է աճել։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացները, այդ կերպ ամրապնդվում է նաև երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է 4,7 տոկոսով, հիմնական կապիտալում ներդրումները` 11,2 տոկոսով։
Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՊՀ երկրները 2025 թվականին միասին նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Այս համատեքստում Ռուսաստանը Համագործակցության երկրներին առաջարկում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողության ժառանգության ընդհանուր ռեեստր ստեղծել։ ՌԴ նախագահն առաջարկել է նաև ԱՊՀ Աշխատանքային փառքի քաղաքի պատվավոր կոչում ստեղծել:
Վերջում Պուտինը ԱՊՀ բոլոր առաջնորդներին հրավիրել է «ԲՐԻԿՍ պլյուս» ձևաչափով հանդիպմանը Կազանում:
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը: