Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն պատմել է, որ 2020-ին հազիվ է խուսափել «Քովիդ-19»-ի պատճառով մեռնելուց: Դերասանի խոսքով՝ մի քանի րոպե շարունակ զարկերակ չի ունեցել, ուշագնաց է եղել:
Ինչպես գրում է The Guardian-ը, 84-ամյա աստղի խոսքով՝ ինքը վարակվել էր նախքան պատվաստանյութի ստեղծումը:
Դերասանը պատմել է, որ ինքն իրեն լավ չէր զգում, և հիշել է, որ մինչ գիտակցությունը կորցնելը ջերմություն ու ջրազրկում է ունեցել:
«Ես նստած էի իմ տանը և հանկարծ «գնացի»։ Այդպես, զարկերակս կորավ»,- ասել է նա։
Ժամանել է շտապօգնության մեքենան, վեց բուժաշխատող և երկու բժիշկ:
«Մի տեսակ ցնցող էր աչքերդ բացելն ու նրանց տեսնելը: Բոլորը շուրջս էին, և նրանք ասացին. «Նա վերադարձել է: Նա այստեղ է»: Ես կարծում էի, որ մահ եմ ապրել։ Բոլորը կարծում էին, որ ես մեռած եմ», - ասել է դերասանը։