Երևանի «Դոմուս» կահույքի սրահում հրդեհից տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա, հրդեհն արդեն տարածվում է նաև խանութի հատվածում:
Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Դեռևս հայտնի չէ, թե ինչից է բռնկվել հրդեհը «Դոմուսի» պահեստային հատվածում։
Նարեկ Սարգսյանն ասաց` խոսակցություններ կան, թե պայթյուն է եղել հրդեհից առաջ, բայց այդ վարկածը դեռ չեն կարող հաստատել կամ հերքել։ Աշխատում է 14 մարտական հաշվարկ: