Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականն անցկացրել է առաջին մարզումը:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան — «Նոա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ժիրայր Շաղոյան — «Դեբրեցեն» (Հունգարիա)
Հայաստանի Պրեմիեր լիգայի իրենց թիմերի հանդիպումներից հետո հավաքին միացել են Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ այսօր կմիանա Արամ Խամոյանը:
Այսօր հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը: