Անգլիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոթինգհեմին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերի կազմում աչքի ընկավ Քրիս Վուդը։
Քիչ անց տանտերերի կազմում գոլով պատասխանեց Նոնի Մադուեկեն՝ արդյունավետ ավարտելով Քոուլ Պալմերի փոխանցումը։
«Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է ութ միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ «Ասթոն Վիլան» 14 միավորով հինգերորդ տեղում է:
Հաջորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Բրենտֆորդին», իսկ «Աստոն Վիլլան» արտագնա խաղում կհանդիպի «Ֆուլհեմին»: Երկու դիմակայություններն էլ կկայանան հոկտեմբերի 19-ին։