Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր ծննդյան օրը կլինի աշխատավայրում։ Երեկոյան սպասվում է հանդիպում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, -ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձնապես տոնական բան չի լինի: Օրվա առաջին կեսն աշխատանքային հանդիպումներ կլինեն՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն նախագահի հետ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հաջորդ շաբաթ լինելու է ԱՊՀ երկրների ղեկավարների լիաֆորմատ հանդիպում՝ հագեցած օրակարգով»,- նշել է պաշտոնյան։
Հոկտեմբերի 7-ին Պուտինը կդառնա 72 տարեկան։ Նա Ռուսաստանը ղեկավարում է 2000 թվականից։