Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընդունել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության գերատեսչությունների և հատուկ ծառայությունների ղեկավարներին, հաղորդում է golos-naroda.kz կայքը:
Հանդիպումը կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստի շրջանակում:
Ղազախստանի նախագահը նշել է, որ այս հարթակը հաստատվել է որպես անվտանգության ոլորտում ջանքերը համակարգելու գործիք, և ժամանակակից պայմաններում խորհրդի դերն էլ ավելի է մեծանում։