ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ ֆուտբոլում լրացուցիչ ամառային տրանսֆերային պատուհան է լինելու։
Նորամուծությունը կապված է Աշխարհի ակումբային առաջնության հետ։ Լրացուցիչ տրանսֆերային պատուհանը կգործի 2025 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը, մինչդեռ մրցաշարը մեկնարկում է հունիսի 15-ին:
Որոշումը պայմանավորված է նրանով, որ որոշ ֆուտբոլիստների պայմանագրերը կարող են ավարտվել Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ։ Այսպիսով, ակումբները կկարողանան փոխարինողներ գտնել հեռացող ֆուտբոլիստներին մինչև մրցաշարի մեկնարկը:
Հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում կանցկացվի նոր ձևաչափով ակումբային Աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն 32 ֆուտբոլային ակումբներ։