Մեկ շաբաթից ավելի ԱՄՆ-ն պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 190-ի, հայտնում է cnn.com-ը:
Զոհերը գրանցվել ե երկրի հարավարևելյան հատվածի վեց նահանգներում: Սաստիկ քամիներով, տեղատարափ անձրևներով և ջրեղեղներով ուղեկցվող փոթորիկն ահռելի վնաս է հասցրել տարբեր ենթակառուցվածքներին:
Հյուսիսային և Հարավային Կարոլինաներում ավելի քան մեկ միլիոն բաժանորդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել, հարյուրավոր ճանապարհներ փակ են:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներ, մինչդեռ փոխնախագահ Կամալա Հարրիսն այցելել է Ջորջիա: