«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Կոլամբուս Քրյուի» հետ հաղթական խաղից հետո խոսել է MLS-ի կանոնավոր առաջնությունում վաղաժամ չեմպիոնության մասին։ Հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
«Մեր առաջին նպատակը կատարվել է։ Մենք շատ հպարտ ենք մեր թիմով, շարունակում ենք առաջ շարժվել միասին ավելիին հասնելու ցանկությամբ»,- գրել է Մեսսին սոցցանցի իր էջում
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում արգենտինացին ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 30 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։