Գերմանիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր նախկին թիմակից, «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատասիրությունից։
«Երբ ես գալիս էի մարզման, տեսնում էի, որ Ռոնալդուն արդեն մարզվում է։ Մարզումային օրվա ավարտին նա դեռ չէր շտապում հեռանալ։
Մենք բոլորս էլ ցանկացել ենք տիտղոսներ նվաճել և գոլեր խփել, բայց Ռոնալդուի համար գոլ խփելը դրական կախվածություն էր։ Կարող եմ վստահորեն շեշտել, որ դա նրա մոտ մինչ օրս էլ կա»,- գերմանացու խոսքն է մեջբերում AS-ը։