Վեց հայ շախմատիստ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակի լավագույն100-յակում:
Այս մասին տեղեկանում ենք Շախմատի միջազգային կազմակերպությունից։
Տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներից վարկանիշային աղյուսակում տեղ են գտել Հայկ Մարտիրոսյանը (51), Շանթ Սարգսյանը (70) և Գաբրիել Սարգսյանը (93):
Կանանց հավաքականում դասավորությունն այսպիսին է՝ Էլինա Դանիելյան (60), Լիլիթ Մկրտչյան (62) և Աննա Սարգսյան (69):
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։