Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա անվանել է մեծ սխալ և ասել, որ Թեհրանը կվճարի դրա համար:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանն այսօր մեծ սխալ թույլ տվեց և կվճարի դրա համար։
«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը»,- ասել է նա:
«Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- հավելել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Իրանն երեկ ավելի քան 500 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: