ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ իր պաշտոնում կձգտի կատարել Դաշինքի կողմից Ուկրաինային տրված պարտավորությունները, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ուղու անշրջելիության մասին։ Այս մասին փոխանցում է Ուկրաինսկայա պրավդան:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ռյուտեն իր հետագա աշխատանքի համար թվարկել է երեք հիմնական առաջնահերթություն՝ նշելով, որ դրանցից մեկը կլինի ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը և այն ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
«Որովհետև Եվրոպայում չի կարող լինել երկարաժամկետ անվտանգություն առանց ուժեղ, անկախ Ուկրաինայի:
2014 թվականին MH17 չվերթի խոցումից հետո անձնական փորձից գիտեմ, որ Ուկրաինայի հակամարտությունը չի սահմանափակվում առաջնագծով։
Ուստի մենք պետք է կատարենք մեր մասը (աշխատանքի)»,- ընդգծել է Մարկ Ռյուտեն։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կատարի այս տարվա հուլիսին Վաշինգտոնի գագաթնաժողովում Ուկրաինային տրված պարտավորությունները:
«Հրամանատարություն, ֆինանսական խոստումներ և Ուկրաինայի անշրջելի ճանապարհը դեպի Դաշինքին անդամակցություն։
Մենք պետք է պահպանենք այդ աջակցությունը ապագայում, քանի որ Ուկրաինայի արժանի տեղը ՆԱՏՕ-ում է»,- ընդգծել է Ռյուտեն։