Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Այս մասին ֆեյսբուքում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ հետևյալը,
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»: