ՀՀ դատական իշխանության անկախության ապահովման գլխավոր երաշխավորը ստացվում է, որ գլխավոր դատախազն է, սա հումորով չեմ ասում: Այս մասին դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառի ընթացքում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
«Այս պրակտիկան ներդնելուց հետո գլխավոր դատախազը կորոշի՝ այսպես է, թե այնպես է, ու ստացվեց, որ ինքն է որոշողը: Մնացած սահմանադրական երաշխիքները զրոյացել են, գոյություն չունեն: ՍԴ, դու ունե՞ս այդ լիազորությունները, այո, ունես, բայց դու չես կարող ինքնուրույն, քո նախաձեռնությամբ քննության վերցնես ու որոշես այդ հարցը:
Ո՞վ կարող է դիմել՝ գլխավոր դատախազը, մինչև չի դիմել, չե՞ս կարող չէ՞ որոշել, դե դու էլ քո լիազորություններն էլ, գնա սպասիր, մինչև գլխավոր դատախազը կգա: Դատավորի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու միտումով քրեական գործ հարուցած, սակայն գործին այլ փաթեթավորում տված քննիչը կամ դատախազը, բնականաբար չեն խոսոտավանի, որ փաթեթավորված գործը վերաբերում է դատավորի մասնագիտական գործունեությանը՝ այդ բացահայտումը իրականացնելով ՍԴ դիմելու միջոցով:
Քննիչն ու դատախազը, որ մասնակիցն են այս հանցավոր գործընթացին, պետք է խոստովանեն, որ վերաբերվու՞մ է»,- ասաց Թովմասյանը:
Վերջինս նշեց, որ այդ շղթան բացահայտելու մեխանիզմ գոյություն չունի: