«Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է մնալ առանց գլխավոր մարզչի։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է հաջորդ ամառ հեռանալ «Քաղաքայինների» ճամբարից։ Աստղային մասնագետի փոխարեն Պրեմիեր լիգայի չեմպիոնի ղեկավարությունը կարող է նոր մասնագետ հրավիրել իսպանական Լա Լիգայից։ Խոսքը «Ժիրոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Միչելի մասին է։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավորում է 2016 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Պեպի գլխավորությամբ «Սիթին» 6 անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթը։