Добавить новость

Россиянам посоветовали не трогать руками летучих мышей

Фестиваль «КиноБраво» соберет представителей киноотрасли более чем из 20 стран

Россиянам рассказали, какие есть типы привязанности и в чем их отличие

Почта России доставила технические средства реабилитации 170 тыс. жителей страны





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նաև միջազգային հարթակներում. Մետաքսե Հակոբյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և հայաթափման հարցում Հայաստանի իշխանությունները մեկ մեղավորի անուն գիտեն՝ Արցախի ղեկավարություն, որը, նրանց խոսքերով, լուծարեց Արցախի Հանրապետությունը, և քաղաքացիներ, որոնք լքեցին իրենց հայրենիքը, հիշեցնենք՝ չցեղասպանվելու համար: Մեղադրանքների նույն շրջապտույտն է նույն մարդկանց շուրթերով: Ի վերջո, սա հոգնեցնելու է մարդկանց, նրանք կարող են արդարացի հարցեր առաջ քաշել: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն ու հասկանում են, որ մեր հանրությունը միանշանակ տեսնում է և՛ իրենց մեղավորությունը, և՛ այն պատասխանատվության չափը, որն իրենք պիտի կրեին ու չկրեցին առ այսօր:

«Հասկանում են, որ դա խորանում է մեր հանրության մեջ: Նույնիսկ այն մարդկանց շրջանում են սկսել խոր կասկածներ առաջանալ, որոնք ժամանակին իրենց ստերը, հեքիաթներն ընդունում էին կամ փորձում էին հավատալ: Հետևաբար, հիմա պետք է ավելի վստահ և իբրև թե փաստերով կարողանան ինչ-որ բաներ ապացուցել հանրությանը: Այնքան էլ տափակ փաստարկներ են բերում՝ իբրև Արցախի խորհրդարանն իշխանափոխություն կատարեց, որպեսզի անի այն, ինչ որ եղավ: Բազմիցս ներկայացրել ենք հակափաստարկը: Այո՛, եթե Արցախի նախկին նախագահի վրա ճնշում եղել է, ապա դա եղել է Հայաստանի իշխանությունների կողմից: Դեռևս 2020 թ.-ի դեկտեմբերին Արայիկ Հարությունյանը խոսեց «սև ու մութ ուժերի» մասին, որոնք թույլ չտվեցին կատարել իր՝ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունը, և Արցախը, հայ ժողովուրդը պարտվեց:

Արայիկ Հարությունյանը խոսում էր այդ ուժերի մասին նաև օգոստոսի վերջին, ինչի վկան ոչ միայն ես եմ եղել, այլ տասնյակ մարդիկ: Նման բան բոլորը զգացել և լսել են օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը հավաքի ժամանակ, որն Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ էր, հասկացվում էր, որ ճնշումներն արդեն այնպիսին են, որ իրենից հրաժարականի պահանջ կա: Անընդհատ դրա մասին էր խոսում: Բայց բոլորը հասկանում էին, որ դրա ժամանակը չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել էր Արցախի շուրջ: Հնարավոր էր, որ այդ պարագայում Արցախն ուղղակի գլխատվեր: Այդ հանդիպումից երկու օր հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և մեզ դրեց փաստի առաջ: Չնայած վստահ եմ, որ Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան ավելի շատ էր, և նա գիտեր, որ մի օր իր առջև Հայաստանի իշխանություններից դրվելու է հրաժարական տալու պահանջը:

Դրանից կարճ ժամանակ առաջ, հենց նախագահի նախաձեռնությամբ, Սահմանադրության մեջ հոդվածի փոփոխություն կատարվեց, որով նման իրավիճակներում Արցախի նախագահ ընտրելու իրավասությունը տրվում էր խորհրդարանին: Նա նախապատրաստել էր այդ բոլոր քայլերը, որ նման իրավիճակում գոնե հնարավոր լինի նախագահ ընտրել այդ ձևաչափով: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները վստահ էին, որ չենք գա համաձայնության, ի վերջո, ինչ-որ քաղաքական շահեր կլինեն նույնիսկ այդ իրավիճակում, իրենց արշինով էին մեզ չափել, չենք գտնի այն մեկ հոգուն, որին կողմ կքվեարկի մեծամասնությունը: Բայց իրենց հաշվարկները սխալ էին: Հասկանում էինք վտանգները, գիտակցում, որ այս մարդիկ տանում են Արցախի ամբողջական հանձնմանը, և դրա արդյունքում տեղի է ունենալու ցեղասպանություն հենց իրենց օգնությամբ: Իրենց նպատակն էր գլխատել Արցախը, թողնել առանց իշխանությունների, որպեսզի հիմա չունենային այն հարցերը, որոնք այստեղ առաջացել են: Եթե այսօր չլիներ Արցախի նախագահ, չլիներ Արցախի Ազգային ժողով, իշխանություններ, նրանք շատ ավելի հանգիստ էին լինելու այն առումով, որ Արցախի մասին ընդհանրապես խոսող չէր լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ այդ իրավիճակում Արցախի հարցն ընդհանրապես փակվելու էր: «Երբ կա Արցախի նախագահ, խորհրդարան, իշխանություններ, իրավական առումով Արցախի հարցը փակված չէ: Կարող են պատերազմի ուժով, տարբեր ձևաչափերով, իրենց ցանկությամբ փակել այն, բայց իրավունքի ուժով այն փակ չէ: Տեսնում են, որ կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նաև միջազգային հարթակներում: Նաև փաստում ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունները, որպես սուբյեկտ, գոյություն չունեն բանակցային գործընթացում: Այսօր տեղի են ունենում բանակցություններ Հայաստանի շուրջ, որտեղ չկան Հայաստանի իշխանություններ: Ադրբեջանն այսօր միջազգային հարթակներում քննարկումները կամ բանակցային գործընթացը տանում է առանց Հայաստանի իշխանությունների: Սա իրենց պայմանավորվածությունների արդյունքն է:

Գալիս է արարի գլխավոր մասը, երբ Հայաստանի մասով իրենց բոլոր պայմանավորվածությունները կատարում են: Դա բերելու է սարսափելի հետևանքների, դա աղետ է, դա ծանր հետևանք է ունենալու Հայաստանի համար, արդեն կարգել են բոլոր հնարավոր մեղավորներին, որպեսզի վերջում պարզվի, որ դրանում մեղավոր էին թե՛ Արցախի նախագահը, թե՛ Արցախի խորհրդարանականները, թե՛, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը: Արցախի խորհրդարանականների որոշ մասը, իշխանությունները կամ նախագահն իրենց քայլերն այսօր անում են խիստ հաշվարկված, մեր ստեղծած հանձնաժողովի տեղեկությունների հիման վրա, որը գլխավորում է պարոն Օսկանյանը, շոշափելով նաև միջազգային հանրության արձագանքը: Ամեն ինչ անում ենք ամենայն մանրակրկտությամբ, որպեսզի որևէ կերպ Հայաստանի անվտանգային բաղադրիչը չխախտվի, հակառակը՝ միջազգային հարթակներում մեր խոսքը, պահանջները, ցանկություններն ընկալում և ընդունում են հետևյալ կերպ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հիմքը հենց դա է, նաև դա է որոշ չափով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորումը:

Այդ ընկալումն այսօր կա միջազգային հարթակներում, և դա այսօր խանգարում է Հայաստանի իշխանություններին, որովհետև իրենց պայմանավորվածություններն Ադրբեջանի իշխանությունների հետ այն հարթությամբ չեն գնում, որը պլանավորել էին»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախի թեման «տաք» պահելուն է ուղղված շատ անհատների, կազմակերպությունների, լրատվամիջոցների գործունեությունը: Մշտապես բարձրաձայնվում է Բաքվում պահվող ռազմագերիների, անհիմն մեղադրանքներով դատապարտված քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Հայաստանի վարչապետն ասում է՝ այս ուղղությամբ աշխատանք կատարում են, որն անտեսանելի է, ինչն այդպես էլ պետք է լինի: Անհատները, կազմակերպությունները, որոնք նույն խնդիրներն են բարձրաձայնում, նշում են՝ իրենց աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, եթե չկա պետության աջակցությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, իհարկե, իրենց ձևակերպումն այլ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Собянин: Службы ЦОДД с начала года помогли водителям более 27 тыс. раз

В Москве почти на четверть увеличилась заболеваемость гриппом и ОРВИ за неделю

Гвозди и их влияние на здоровье: исследование альтернативных практик от Чермена Дзотти 

Загрутдинов: вдоль участка МСД начались работы по озеленению

Музыкальные новости

Орбакайте покинула Россию до "лучшей жизни". Разлука прошла без печали

Карьерный показ: Матвиенко открыла женский форум в Чечне

Сопутствующие траты: названа цена билетов по ВСМ из Москвы в Санкт-Петербург

Месси пропустил тренировку «Интер Майами». Аргентинец не играет с середины июля

Новости России

Музыкальный осенний вечер с кавер-группой E-ROXY в ТРЦ «Нора»

Модернизацию крупного газорегуляторного пункта завершили на юго-востоке Москвы

Финал проекта «Научная Вселенная»

Николай Васильев принял участие в итоговом заседании Коллегии Минсельхоза России

Экология в России и мире

При поддержке Газпромбанка в Санкт-Петербурге представили пилотный трамвай для линии «Славянка»

Социальный проект “За здоровье”

Coach, коллекция весна-лето 2025

Фестиваль «Приволжская фиеста» 2024 – это незабываемые эмоции!

Спорт в России и мире

Калинская и Самсонова вплотную приблизились к Касаткиной в рейтинге WTA

Итальянец Синнер стал победителем Открытого чемпионата США

Елена Рыбакина снялась с турнира WTA-500 в Сеуле

Экс-теннисист Ольховский: Медведев может побеждать любого

Moscow.media

На бывшего заместителя главы Челябинска завели новые уголовные дела

В Петербурге члену избиркома от «Яблока» плеснули кипятком в лицо

Вопрос обывателя: почему так упорно Эрдоган приглашает Путина?

Ассоциация Брендинговых Компаний России (АБКР) примет участие в доработке рейтинга брендинговых агентств «Рейтинга Рунета» (РР)











Топ новостей на этот час

Rss.plus






Екатерина Гусева и Librederm представят линейку косметики Collagen

Оренбургские коммунисты получат компенсацию из-за снятия с выборов из-за опечатки

Собянин: Службы ЦОДД с начала года помогли водителям более 27 тыс. раз

Один из отцов телевидения. Чем запомнился ведущий Николай Сванидзе и от чего он умер?