Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիաա ալ-Սուդանիի ներկայությամբ չորեքշաբթի երկու երկրների պաշտոնյաների միջև ստորագրվել է համագործակցության 14 համաձայնագիր:
Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն։
Համաձայնագրերը վերաբերում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են մասնագետների վերապատրաստումը, սպորտը և մշակույթը, սոցիալական ոլորտներում համագործակցությունը, ինժեներական անձնակազմի վերապատրաստումը, աշխատողների առաջադեմ վերապատրաստումը և այլն։