Հայաստանի առաջնության 6-րդ տուրի շրջանակում կայանալիք «Նոա»-«Արարատ» հանդիպման վայրը փոխվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ» ՖԱ մեր գործընկերներին, որոնք գնահատելով կարևորությունը, համաձայնեցին առաջիկա հանդիպումը տեղափոխել «Հանրապետական» մարզադաշտ, որպեսզի «Նոան» շատ ավելի լավ պատրաստվի և ծանոթանա եվրագավաթներում իր տնային մարզադաշտին։
Այսպիսի քայլերը նպաստում են հայկական ֆուտբոլի զարգացմանը և ակումբների միջև սերտ կապերի հաստատմանը։
Ֆուտբոլը պետք է գեղեցկացնել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ իրական ֆուտբոլային համերաշխությամբ»,-ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Նոա»-«Արարատ» հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, ժամը 19։00-ին։