Ռուսաստանին խաղաղության պարտադրելու համար պետք է Խաղաղության հաջորդ գագաթնաժողովում անպայման ներկայացվի պատերազմում Ուկրաինայի հաղթանակի պլանը։
Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ես նախ այդ հարցը կքննարկեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Քանի որ այդ ծրագրի մեծ մասը կախված է ԱՄՆ-ից և մեր մյուս գործընկերներից: Կարծում եմ, որ բոլորը հասկանում են ճնշման և օգնության չափը:
Հետևաբար, այստեղ ինչ-որ բան ավելացնելու կարիք չկա: Այդ ծրագիրն անպայման պետք է ներկայացվի Ռուսաստանին դիվանագիտական ճանապարհով խաղաղություն պարտադրելու համար։
Շատ կարևոր է, որ մեր գործընկերներն աջակցում են դրան»,-հայտարարել է նա։