Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Ազգերի լիգայի խաղարկությունում կայացան երկրորդ տուրի վերջին հանդիպուները։ Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց բալկանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում հյուսիսմակեդոնացիների կազմում աչքի ընկան Բարդին և Միովսկին։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը խաղում էին 10 հոգով, երբ խաղադաշտից հեռացվեց Զայկովը։
Հս․ Մակեդոնիայի հավաքականը 4 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, Հայաստանի հավաքականը երկրորդն է՝ երեք միավորով, նույնքան միավոր ունի նաև Լատվիան և երրորդ տեղում է, Ֆարերյան կղզիները 1 միավորով եզրափակում են քառյակը։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումները կանցկացնի հոկտեմբերին․ հեկտեմբերի 10-ին արտագնա խաղում մեր թիմը կմրցի Լատվիայի հետ, իսկ 13-ին՝ Երևանում կընդունի հյուսիսմակեդոնացիներին։