Ամերիկյան երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը խոստովանել է, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, չի կարող երեխա ունենալ, գրում է Daily Mail-ը:
«Ես նախկինում երբեք չեմ ասել դա, բայց ես, ցավոք, չեմ կարող երեխա ունենալ: Ես շատ առողջական խնդիրներ ունեմ, որոնք վտանգի տակ կդնեն իմ և երեխայի կյանքը։ Սրա պատճառով ես շատ եմ տխրել», - խոստովանել է 32-ամյա աստղը:
Այնուհանդերձ, Գոմեսը մտադիր է մայր դառնալ՝ թեև ոչ բնական ճանապարհով:
«Պարտադիր չէ, որ դա տեղի ունենա այնպես, ինչպես ես պատկերացնում էի: Ես կարծում էի, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես լինում է բոլորի դեպքում... Այժմ ես օրհնություն եմ համարում, որ կան հրաշալի մարդիկ, որոնք պատրաստ են փոխնակ մայրության և կա որդեգրման հնարավորություն: Երկուսն էլ լավ հնարավորություններ են ինձ համար», - ասել է Գոմեսը:
Նա վստահություն է հայտնել, որ փոխնակ մայրության կամ որդեգրման դեպքում երեխան ի վերջո իրենն է լինելու: