Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 158 դեպք, հայտնում են ՀՀ ԲԸՏՄ-ից։
«Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 32 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 63 հաշվարկ՝ 60.343.272 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 10 որոշում, նշանակվել 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 4 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 9 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 365 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 320․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 66 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 8 հաշվարկ՝ 9.177.902 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 64 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 50 որոշում, նշանակվել 5.750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 19 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 7 դեպք։
Հարուցվել է 6 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք։
Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Արձանագրվել է 2 դեպք։
Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 1.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Չափագրում
Իրականացվել է 4 չափագրման աշխատանք՝ ավազակոպճային խառնուրդի արդյունահանման և բազալտե բլոկների տեղափոխման դեպքերով
Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 37 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 31 հաշվարկ՝ 51.967.962 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 68 որոշում, նշանակվել 11.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գործունեության կասեցում
5 տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
• առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 3
• առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 2
Տրվել է պարտադիր կատարման 39 հանձնարարական
• վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -16
• մթնոլորտային օդի պահպանություն-3
• հողերի օգտագործում և պահպանություն -4
• ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 2
• ընդերքօգտագործուման և ընդերքի պահպանության -13
• պետական փորձաքննություններ-1
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 1.589.475 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 12.358.866 ՀՀ դրամ»,-ասված է հաղորդագրության մեջ: