Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կզարգացնի իր միջուկային հնարավորությունները՝ «ապահովելու անվտանգությունը» և դիմակայելու «ցանկացած սպառնալիքի», մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից, հայտնել է Reuters-ը։
Հյուսիսային Կորեայի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ ելույթի ժամանակ Կիմ Չեն Ընն ասել է, որ երկիրը պետք է ավելի մանրակրկիտ նախապատրաստի իր «միջուկային հնարավորությունները և պատրաստ լինի դրանք պատշաճ կերպով օգտագործել ցանկացած պահի, որպեսզի ապահովի պետության անվտանգության իրավունքները»:
Կիմ Չեն Ընի խոսքով՝ Հյուսիսային Կորեան այժմ իրականացնում է միջուկային ուժերը զարգացնելու քաղաքականություն՝ միջուկային զենքի թիվը «երկրաչափական պրոգրեսիայով» ավելացնելու համար։