«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը գլխավորում է այս օրացուցային տարվա ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողների վարկանիշը:
17-ամյա խաղացողը 43 խաղում 21 գոլային փոխանցում է կատարել ակումբի և հավաքականի կազմում, ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայի թոփ-5 լիգաների բոլոր խաղացողների շրջանում:
Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ՝ 36 խաղում կատարելով 18 արդյունավետ փոխանցում։
Երրորդը Ալեխանդրո Գրիմալդոն է Լևերկուզենի «Բայերի» և Իսպանիայի հավաքականի պաշտպանը՝ 15 գոլային փոխանցումով։ Չորրորդ տեղը կիսում են Կիլիան Մբապեն «Ռեալ Մադրիդ» և Ֆրանսիայի հավաքական և Նիկո Ուիլյամսը «Ատլետիկ Բիլբաո» և Իսպանիայի հավաքական՝ 14-ական արդյունավետ փոխանցմամբ։