Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը:
Որոշումն ընդունվել է 33 կողմ, 0 դեմ ձայներով։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում էր ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։