Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Այսօր մեր հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Սկոպյեում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության առաջին տուրի խաղում Հայաստանի հավաքկանը տանը 4։1 հաշվով ջախջախել է Լատվիայի ընտրանուն։
Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։