ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվել էր մեր թիմի հաղթանակով՝ 4։1 հաշվով։ Այս մասին գրում է armsport.am-ը:
Sofascore-ը ներկայացրել է մեր ընտրանու ֆուտբոլիստների գնահատականները։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Էդուարդ Սպերցյանը։ Նա ստացել է 8 գնահատականը։
7,6 գնահատականներ են ստացել Լուկաս Սելարայանը և Ուգոչուկվու Իվուն։ 7,5 գնահատական է ստացել Հրանտ-Լեոն Ռանոսը։