Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 16։10-ի սահմաններում Զորական-Հաղթանակ M16 ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում, բախվել են «KamAZ» և «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։