Առաջարկում եմ սահմանել հայրերի օր, որը կնշվի հունիսի 17-ին: Տոնը նպատակ ունի արժանին մատուցելու այն հայրերին, որոնք իրենց ներդրումն են ունենում երեխաների կայացման և զարգացման գործում: Բացի այդ, սա կարևոր է նրանով, որ ներգրավված հայրությունը շեշտելու, ավելի կարևորելու խնդիր ունենք, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
«Խոսքը նաև երեխայի խնամքի, ընտանիքի կայացմանը նպաստելու մասին է: Ուզում ենք նաև իրավական խթան ունենալ, որովհետև գիտնականներն ապացուցել են, որ եթե հայրերը ներգրավված են, ապա երեխաներն ավելի քիչ խնդիրներ են ունենում, ավելի կայացած են լինում, հայրերն էլ իրենց հերթին ավելի զերծ են լինում վնասակար երևույթներից, ավելի երկար են ապրում»,-ավելացրել է Բաթոյանը: