Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարի փոխչեմպիոն:
Այդ մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից:
«Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը»,- նշված է գրառման մեջ։