2024/2025 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում որոշ փոփոխություններ կլինեն։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մասնավորապես, նշվում է, որ այս մրցաշրջանից ՉԼ-ում հանդես կգա 36 թիմ, այլ ոչ թե 32, ինչպես նախկինում։
Բացի դրանից, նախկինում ակումբները բաժանված էին 4-ական թիմերի խմբերի, այժմ Չեմպիոնների լիգան կօգտագործի, այսպես կոչված, շվեյցարական համակարգը, որտեղ բոլոր 36 թիմերը կլինեն մեկ դասակարգման մեջ և յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8-ական հանդիպում։
1-ից 8-րդ տեղի թիմերը միանգամից դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ։ Փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար կպայքարեն 9-24-րդ տեղերի թիմերը։
Վիճակահանությունը կանցկացվի ավտոմատ՝ համակարգչի միջոցով։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2025 թվականի մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: