ԱՄՆ Առևտրի նախարարության պատժամիջոցների ցանկում ավելացվել է 400 անհատի և ընկերության անուն, որոնք աջակցել են Մոսկվային՝ էլեկտրոնային բաղադրիչներ ձեռք բերելու հարցում։
«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը պարզել, է որ ցանկում ներառված են Ռուսաստանում գրանցված Display Component-ը և Aspectrium-ը, ինչպես նաև նույն անունով երկու ընկերություն՝ Eksiton: Այն ներառում է նաև հունգարական Matrix Metal Group-ը և Կիպրոսի Noratec Holdings-ը:
Վեց ընկերություն, ըստ հետաքննության, ներգրավված են եղել Ռուսաստանին ռազմական ինքնաթիռներում օգտագործվող էլեկտրոնային բաղադրիչների մատակարարման մեջ։