Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Գ-7» թաղամասում տնակներ են այրվում։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Այս պահին հրշեջները կանխել են կրակի տարածումը և աշխատանքներ են իրականացնում վերջնական մարելու ուղղությամբ։