Ռուսական «Վոստոկ» խմբավորումը պարտության է մատնել ուկրաինական հինգ բրիգադի, ինչպես նաև հետ է մղել չորս հակագրոհ:
«Կենտրոն» խմբավորման ռուսական ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Օրլովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Օրլովկան գտնվում է Ավդեևկայի արվարձանում՝ առանցքային ճանապարհի վրա, որով մատակարարվում էր Ուկրաինայի զինված ուժերի Դոնբասի խմբավորումը։ Այժմ ուկրաինական զորքերի լոգիստիկան այստեղ էապես խախտվել է։
Ռազմական գերատեսչության հաղորդմամբ, ռուսական զորքերը գիշերը Ուկրաինայի օդանավակայանի ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին խմբակային հարված են հասցրել գերճշգրիտ զենքով, այդ թվում ՝ «Կինժալ» հրթիռներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով: Բոլոր նշանակված թիրախները խոցված են։
«Զորքերի «Վոստոկ» խմբավորման ստորաբաժանումները բարելավել են դիրքը առաջնագծի երկայնքով, ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ մեքենայացված բրիգադի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանոյե բնակավայրի շրջանում։ Հետ ենք մղել 128-րդ տարածքային պաշտպանության բրիգադի գրոհային ստորաբաժանումների հակագրոհը»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մարտական զրահապատ մեքենա, յոթ ավտոմեքենա, 152 մմ-անոց Դ-20 հաուբից և ռադիոէլեկտրոնային պայքարի կայան։