Չիլիի հավաքականի փորձառու դարպասապահ Կլաուդիո Բրավոն 41 տարեկանում հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։
«Ես ավարտում եմ իմ պրոֆեսիոնալ կարիերան։ Սա լավ մտածված որոշում է։ Ժամանակն է կյանքի նոր փուլ սկսելու։ Ցանկանում եմ, որ այն նույնքան հաջող լինի, որքան իմ ֆուտբոլային կարիերան»,- սոցցանցի իր էջում գրել է Բրավոն։
Հիշեցնենք, որ երկարամյա կարիերայի ընթացքում Բրավոն հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Կոլո-Կոլոն», «Բարսելոնան», «Ռեալ Սոսյեդադը», «Մանչեսթեր Սիթին» և «Բետիսը»: Չիլիի հավաքականի կազմում Կլաուդիոն անցկացրել է 145 հանդիպում: