Ա Սերիայի երկրորդ տուրի շրջանակում երեկ «Վերոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»։
Հանդիպման առաջին խաղակեսում հյուրերը երկու գոլ խփեցին։ Նախ աչքի Վլահովիչը, իսկ հետո Սավոնան, ով առաջին գոլը խփեց թուրինյան թիմի կազմում։ Վերջինիս օգնեց աչքի ընկնել ակումբի մեկ այլ սանը՝ Մբանգուլան։
Երկրորդ խաղակեսում դուբլ գրանցեց Վլահովիչը, ով հստակ իրացրեց 11 մետրանոցը։ 3-0, և Տիագու Մոտայի թիմը երկրորդ խաղում անընդմեջ հաղթում է նույն հաշվով։
Այս խաղից հետո «Վերոնան» իր ակտիվում ունի 3 միավոր, «Յուվենտուսը» հաղթեց երկրորդ խաղում անընդմեջ և միակ թիմն է Ա Սերիայում, որը երկրորդ տուրից հետո ունի 100 տոկոսանոց արդյունք ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Թուրինյան թիմի կազմում այսօր իրենց նորամուտը նշեցին թիմի նորեկներ՝ ֆրանսիացի պաշտպան Պիեր Կալուլուն, ով օրերս է տեղափոխվել «Միլանից», շվեդ պաշտպան Յոնաս Ռուին և իտալացի հարձակվող Լորենցե Անգելեն, ովքեր ակումբի ակադեմիայի սաներ են։