«Ատլետիկոյի» կենտրոնական կիսապաշտպան Արտուր Վերմիրենը տեղափոխվել է գերմանական «Լայպցիգ»։
19-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես կգա վարձավճարով։
«Լայպցիգը» հաջորդ ամառ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն ունի։
Վերմիրենը նախորդ մրցաշրջանում էր տեղափոխվել «Ատլետիկո»՝ բելգիական «Անտվերպենից»։