ՄԱԿ-ի քարտուղարությունը հետևում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության հետ կապված իրավիճակին, սակայն դեռևս մեկնաբանություն չունի այդ առնչությամբ: Այդ մասին Ռիա Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք հետևում ենք իրավիճակին, բայց այս պահին մեկնաբանություն չունենք»- ասել է նա։
Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։