Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը:
«Ձեր կողմից իրականացվող բազմաբնույթ պետական և հասարակական-քաղաքական գործունեությունը մշտապես միտված է ի շահ մարդկանց, և ձեր պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական տաղանդը, կենսական անսպառ եռանդն ու հմայքը արժանիորեն վաստակել են ձեզ հեղինակություն և ճանաչում Ադրբեջանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս։
Ես կարևորում եմ Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն առանձնանում է փոխադարձ վստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։